Հայտնի է աշխարհում ամենից մաքուր օդն ունեցող վայրը

Հայտնի է աշխարհում ամենից մաքուր օդն ունեցող վայրը

ԱՄՆ Կոլորադոյի պետական համալսարանի գիտնականները պարզել են, թե որտեղ է գտնվում աշխարհում ամենից մաքուր օդն ունեցող ռեգիոնը։ Ըստ այդմ, Անտարկտիդայի մոտ օդը մարդու միջամտությանը չի ենթարկվել եւ ամենից մաքուրն է։ Այստեղ օդն ազատ է աէրոզոլների եւ մարդկային միջամտության արդյունք հանդիսացող այլ մասնիկներից։ Սրան նպաստել է նաեւ այն, որ Անտարկտիդան համեմատաբար մեկուսացված է եւ կապ չունի մյուս ցամաքների հետ։