Մեսսիին ու Ռոնալդուին ուզում ենք տեսնել մեր ակումբում

Մեսսիին ու Ռոնալդուին ուզում ենք տեսնել մեր ակումբում

Լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, որն այժմ նաև MLS-ի «Ինտեր Մայամիի» համասեփականատերերից է, հայտնել է, որ ամեն ինչ անելու են թիմ հրավիրել նաև կատալոնական «Բարսելոնայի» և Թուրինի «Յուվենտուսի» առաջատարներ Լեո Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին։

«Միանշանակ է, որ «Ինտերի» երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել մեծ աստղերի:Գոնսալո Իգուաինն ու Բլեզ Մատուիդին արդեն խաղում են մեզ համար, բայց ապագայում մենք կցանկանայինք հրավիրել համաշխարհային աստղերի: Մեսսին և Ռոնալդուն վերջին 15 տարվա լավագույն ֆուտբոլիստներից են: Մենք միայն լավագույններին ենք ուզում տեսնել մեր թիմում», - ասել է Բեքհեմը։