Մասիս Մայիլյանի վրա ճնշումներ կան

Մասիս Մայիլյանի վրա ճնշումներ կան

Մասիս Մայիլյանի՝ արցախցիներին ուղված կոչը՝չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, առնվազն քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդու կոչ է: Բայց, քանի որ Մասիս Մայիլյանը արտգործնախարար է և չի կարող քաղաքականությունից ոչինչ չհասկանալ, մնում է մտածել, որ նրան ստիպել են այդպիսի կոչ անել արցախի ժողովրդին:

Մի քանի անգամ Հայաստանի Հանրապետության անունը տալով՝ Մայիլյանը, կարծես, հուշում է, թե որտեղից է եկել արդեն իսկ կայացած ընտրությունները կես ճանապարհին ձախողելու դիրեկտիվը:Ակնհայտ է, որ Արցախի համապետական ընտրությունների արդյունքները Նիկոլ Փածինյանի սրտով չեն, բայց հազիվ թե Նիկոլ Փաշինյանն իր վրա նման պատասխանատվություն վերցներ՝ հոգեկան հանգստություն և անձնական երջանկություն պարգևելով Իլհամ Ալիևին: Կարծում եմ՝ շան գլուխն այլ տեղում է թաքնված և այդ տեղի անունը Եվրամիություն է կամ Մինսկի խումբ, որտեղ չկամեցան ճանաչել Արցախի ընտրությունն ու գնահատեցին անօրինական: Կորոնավիրուսը, հրաշալի զենք է ԵՄ-ի ձեռքին՝ Հայաստանին խաղի կանոններ պարտադրելու համար:

Մեզ չափազանց անհրաժեշտ են այն գումարները, որոնք իբր տալու են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Եվ ահա ԵՄ-ն որոշակի գին է պահանջում Հայաստանից՝ չճանաչել Արցախի ընտրություններն ու կասեցնել դրանք կորոնավիրուսի պատճառաբանությամբ: Գուցե պարզունակ է թվում այս տարբերակաը, բայց Եվրամիության ձեռագրին չի հակասում: Հայաստանին առավել նեղ դրության մատնելու ԵՄ զինանոցը, սակայն կորոնավիրուսով չի սահմանափակվում: Չէի ցանկանա որ այդպես լիներ, բայց Քաղավիացիայի այս ողջ պատմությունը հենց այդ զինանոցից է: Ես չգիտեմ, թե այդ ի՞նչ պետք է տեղի ունենար, որ ԵՄ-ն օդից շրջափակեր Հայաստանը՝ միանալով այն ցամաքից շրջափակած Թուրքիային ու Ադրբեջանին: Փաշինյանն այս պահին երկու քայլ պետք է անի՝ Հայաստանից վռնդի սորոսական խաժամուժը և Արցախի ընտրությունները հասցնի տրամաբանական ավարտի: Օրինական իշխանությամբ միայն Արցախը կլինի անվտանգ ու պաշտպանված: Իսկ դա նաև Հայաստանի պարտականությունն է: Իսկ ինչ մնում է կորոնավիրուսը սեփական ուժերով հաղթահարելուն, ապա դա անել մենք կարող ենք: