Իլհամ Ալիեւը քննադատել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը

Իլհամ Ալիեւը քննադատել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ելույթ է ունեցել կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով ԱԳ նախարարության աշխատանքին։ Նա խիստ դժգոհություն է հայտնել նախարարության եւ անձամբ նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։

«Իսկ ինչով է զբաղվել ԱԳ նախարարությունը։ Որտեղ է նախարարը։ Հուլիսի 12-ից սկսած, երբ սկսվեցին այս իրադարձությունները, մենք բոլորս աշխատատեղերում էինք։ Ես առավոտվանից աշխատում էի, վարչապետը աշխատանքի վայրում է, պաշտպանության նախարարությունը իր տեղում էր, գլխավոր շտաբի պետը, պետական անվտանգության ծառայության պետը, արտաքին հետախուզության պետը, ՆԳ նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, բոլորը գիշեր ու զոր աշխատանքի տեղերում են։ Ես չկարողացա գտնել ԱԳ նախարարին։ Ես հարցրեցի Ալի Ասադովին։ Եվ ինչ է նա ասել քեզ, զեկուցիր»,- ասել է Իլհամ Ալիեւը։ Ալի Ասադովը պատասխանել է, որ հարցրել է Մամեդյարովից, եւ նա պատասխանել է, որ աշխատում է տանից։ Այս պատասխանն էլ զարմացրել է Իլհամ Ալիեւին։ Ալի Ասադովը ներկայացրել է իր եւ Մամեդյարովի խոսակցությունը, մանրամասնել, որ Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Հիքմաթ Հաջիեւի հետ, ստացել է հանձնարարականներ, խոսել է ՄԱԿ-ում Ադրբեջանի նեփրկայացուցչի հետ, ապա հայտնել, որ ինքը ասել է, որ բոլոր պրոցեսները ղեկավարում է նախագահը, եւ չի կարելի այդպես վարվել, ու հարկ է, որ ինքը գնա աշխատավայր։ Ալիեւն էլ հայտարարել է, որ չի խորանում, սակայն հասարակությունը պետք է իմանա ամբողջական պատկերը, որ ճիշտ եզրակացություններ անի եւ շեշտել, որ ամեն րոպե պետք է զբաղվել պետության շահերի պաշտպանությամբ։