Ինչպես են հիշելու Ցեղասպանության տարելիցը Ռուսաստանում

Վաղը՝ ապրիլի 24-ին, լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թ․ իրականացված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցքը։ Օրվա կապակցությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմում եւս միջոցառումներ են նախատեսված։ Օրվա խորհրդին համահունչ՝ Կլոր Սեղան է կազմակերպվելու՝ նվիրված Արեւմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության ընթացքում նահատակներին, Աղոթքի արարողություն` Մոսկվայի Ս․ Պայծառակերպության առաջնորդանիստ եկեղեցում, Ծաղիկներ տեղադրելու արարողություն, ցուցադրություն «Տապան» թանգարանում, որին կհաջորդի հոգեւոր եւ դասական երաժշտության համերգ։ Հանդես կգա «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը, Ա․ Սպենդիարյանի անվան Ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնի երգչախումբը, Ս․ Պայծառակերպության առաջնորդանիստ եկեղեցու երգչախումբը։ Դիրիժոր՝ Հայաստանի վաստակավոր արտիստ՝ Կարեն Դուրգարյան։
Կարծիքներ