Մբապեն կոտրել է երկրպագուհու քիթը

Մբապեն կոտրել է երկրպագուհու քիթը

«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն «Ստրասբուրգի» դեմ խաղից առաջ կոտրել է երկրպագուհու քիթը։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆուտբոլիստը մոտեցել է աղջկան ու տարել այլ վայր, որտեղ կարող էին օգնել նրան։

Նշվում է, որ խաղից հետո նա հանդիպել է երկրպագուհու հետ և որպես ներողություն նրան նվիրել իր համարով մարզաշապիկ։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 40 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: