Ուկրաինայում սկսվել է կորոնավիրուսային համավարակի բռնկման երկրորդ ալիքը․ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին

Ուկրաինայում սկսվել է կորոնավիրուսային համավարակի բռնկման երկրորդ ալիքը․ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին

Ուկրաինայում սկսվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման երկրորդ ալիքը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ Բրատիսլավայում ունեցած հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Զելենսկին հիշեցրել է, որ այժմ ամբողջ աշխարհում է սկսվել կորոնավիրուսային իրավիճակի սրում եւ Ուկրաինան, բնականաբար, չի կարող բացառություն լինել։ Զելենսկին նաեւ ասել է, որ Ուկրաինան փակել է սահմանները եւ կբացի այն, երբ որ իրադրությունը կորոնավիրուսային համավարակի մասով, կլինի ավելի կայուն։ Նա նկատել է, որ միայն մեկ օրում արձանագրվել է վարակման երեք հազար դեպք, ինչը չափազանց շատ է։