«Հրապարակ». Ընդդիմությունը լսումներ կկազմակերպի Լաչինի միջանցքի թեմայով

«Հրապարակ».  Ընդդիմությունը լսումներ կկազմակերպի Լաչինի միջանցքի թեմայով

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը սեփական օրակարգի շրջանակներում ուրբաթ օրը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ Լաչինի միջանցքի թեմայով։ Լսումներին, բնականաբար, մասնակցելու է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Բայց ՔՊ-ի մասով դեռ որեւէ արձագանք չկա։ Որպես կանոն՝ իշխանությունն ընդդիմության նախաձեռնություններին վերջին պահին է արձագանքում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ մոտ 100 հոգի մարդ է հրավիրված, որոնց թվում՝ ոլորտային փորձագետներ, դիվանագետներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, զինվորականներ, արտախորհրդարանական կուսակցություններից ներկայացուցիչներ։ Լսումների ավարտին, որպես արդյունք, նաեւ հայտարարության տեքստ է հրապարակվելու։ Լսումների նպատակն է՝ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել միջանցքի փակման եւ դրա բերած ծանր հետեւանքների վրա։