Ինչով է օգտակար ծամոնը․ ատամնաբույժի տեսակետը

Ծամոնն արդեն վաղուց է դարձել մեր կյանքի մասնիկը։ Միաժամանակ, ծամոնի մասին հասարակության մեջ բազմաթիվ միֆեր ու մոլորություններ կան։ Շատերն կարծում են, որ ծամոնը վտանգավոր է ատամբի պլոմբների համար եւ բացի այդ՝ ծամոնը ոչ մի օգուտ չի բերում մարդուն։ Ռուս ատամնաբույժ, գիտնական Օլես Շեւչենկոն կարծում է, որ իրականում պատկերացումները, որոնք կան այսօր հասարակության մի ստվար հատվածի մոտ, կապված ծամոնի հետ, ուղղակի մոլորություն են։ Մասնագետը կարծում է, որ ծամոնը որեւէ կերպ չի վնասում ատամի պլոմբին։
Կարեւորն այն է, որ պլոմբը ճիշտ դրված լինի։ Իսկ եթե ատամի վերականգնումը սխալ է արված, ապա ցանկացած մեխանիկական ազդեցությունից պլոմբը կարող է ընկնել եւ ծամոնի «մեղքը» մեծ չէ։ Այն, որ ծամոնը որեւէ կերպ դրական չի ազդում ատամների եւ բերանի խոռոչի առողջ վիճակի պահպանման վրա, նույնպես իրականությանը չհամապատասխանող միֆ է։ Շեւչենկոն կարծում է, որ ծամոնը խթանում է թքարտադրությունը, ինչը օգնում է մաքրել բերանը սննդի մնացորդներից ու ատամնափառից, կանխելով ատամնաքարերի առաջացումը։ Այն օգնում է նաեւ կոգնիտիվ կարողություններին, նվազեցնում է սթրեսն ու տագնապները մարդու մոտ, նշել է ռուս մասնագետը։
Կարծիքներ