Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են

Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են

ԱՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են եւ հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են եւ հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել: