Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները

Կրեմլում մեկնարկել են Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները

Կրեմլի Մեծ պալատում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։

«Մենք պայմանավորվեցինք, որ մամուլը կլուսանկարի, և դրանով մենք կբավարարենք նրանց հետաքրքրասիրությունը, իսկ հետո մենք կլինենք փակ դռների հետևում»,- ասել է ՌԴ նախագահը։

Դրանից հետո մեկնարկել են պետությունների ղեկավարների և պատվիրակությունները նեղ ձևաչափով դռնփակ բանակցությունները։

Ավելի ուշ բանակցություններ կանցկացվեն ընդլայնված կազմով, ապա տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները հանդես կգան նաև համատեղ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Սի Ծինփինը մարտի 20-ին է ժամանել է Մոսկվա։ Նույն օրը կայացել է Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Չինաստանի իշխանությունների խաղաղության ծրագիրը՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Չինաստանին՝ Ուկրաինայի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար։