Նիկոլը Մոսկվայի համար գերադասելի է․ ինչու՞․․․

Նիկոլը Մոսկվայի համար գերադասելի է․ ինչու՞․․․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկանդալային, վիրավորական արտահայտություններ շատ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ Ինչքան հետևել եմ ԱՄՆ նախագահի հրաձգությանը, տեսել եմ, որ նրա վիրավորական փամփուշտները չեն խոցում Պուտինին։ Մոտենում են ՌԴ նախագահին ու առանց նրան կպնելու հետ վերադառնում։ Գիտե՞ք՝ ինչու։ Բայդենը կանխատեսելի քաղաքական գործիչ է,- ասել է Պուտինը։ Դա է պատճառը,- հայտարարել է, որ «Մոսկվայի համար Բայդենն ավելի գերադասելի է, քան Թրամփը»։
Ուշադրություն դարձրեք, նա չի ասում ինձ համար ավելի գերադասելի է, ասում է՝ ավելի գերադասելի է Մոսկվայի համար։ Առաջնային պլանի վրա դրված է հայրենիքի շահը։ Վլադիմիր Պուտինը, երբ խոսում էր Բայդենի մասին, РИА Новости-ին ասում էր, որ իր մասին խոսելուց հետո «հարձակման» է սպասում։ Եվ իրոք Բայդենի կողմից հարձակումն անմիջապես լինում էր․ «Այն փաստը, որ դա նրան դուր չեկավ, և հետո, որոշ առումով, նույնիսկ սկսեց «հարձակվել» ինձ վրա, մտածեցի, որ այդպես էլ կլինի: Դա նշանակում է, որ ես ճիշտ եմ, նա կանխատեսելի է», - ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Ու մի հետաքրքիր բան էլ։ Պուտինը Բայդենի հարձակումներին այսպես էր արձագանքում․ «Բայդենը հո չէր կարող ասել՝ «Վոլոդյա, շնորհակալություն, դու ինձ շատ օգնեցիր»։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ներքաղաքական տեսանկյունից ինչ է կատարվում այնտեղ, ուստի ես կարծում եմ, որ նրա արձագանքը միանգամայն համարժեք էր»։
Այս օրինակը բերեցի՝ ի պատասխան այն հարցերի, թե ինչու՞ է Պուտինը հանդուրժում Նիկոլ Փաշինյանին։ Նրա խմբակի «հարձակումները» անատամ, թեթև կսմթոցի են նման։ Պուտինը սպասում է այդ հարձակումներին։ Նիկոլը հո չէ՞ր կարող ասել․ «Վոլոդյա, շնորհակալություն, դու ինձ շատ օգնեցիր»։ Նա կանխատեսելի է Պուտինի համար։ Գիտի, թե նրա վազելը մինչև որտեղ է և խաղում է նրա հետ։ Գիտի, որ վախը նրան թույլ չի տա անել այնպիսի քայլեր, որպեսզի «բարկացնի իրեն»։ Նիկոլը գերադասելի է ոչ թե Պուտինի, այլ Ռուսաստանի համար, որը առաջնային է Նա կանխատեսելի է․ Նա չի կարող դուրս գալ կանխատեսելիության սահմանից ու նրա բոլոր քայլերը մինչև մարագ հասնելը հաշվարկված են։
Կարծիքներ