Վարչապետը նոր թվեր ներկայացրեց

Վարչապետը նոր թվեր ներկայացրեց

Հայաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 358-ը ծանր վիճակում է գտնվում, 58-ը՝ ծայրահեղ ծանր, թոքային օդափոխման սարքին միացված է 15 պացիենտ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շաքարային դիաբետ եւ բարձր զարկերակային ճնշում ։Դրանք շատ տարածված են Հայաստանում, այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որ դրանք բացահայտվել են պացիենտի հոսպիտալացումից հետո, մինչեւ վարակվելը չեն իմացել»,- ասաց նա։