Հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ․ Ակբա բանկ

Հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ․ Ակբա բանկ

Ակբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման նոր ծառայություն:
Նոր ծառայության շնորհիվ այսուհետ հնարավոր է 24/7 ռեժիմով հեռախոսահամարի միջոցով արտերկիր գումար փոխանցել և ստանալ։ Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ acba digital և Ակբա բանկի կողմից թողարկված Visa կամ Mastercard տեսակի քարտ:

Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Փոխանցել» բաժնից ընտրել «Քարտից քարտ» տարբերակը, ապա՝ սեղմել «Visa Փոխանցումներ» կոճակը, ընտրել «Հեռախոսահամարով» տարբերակը, մուտքագրել փոխանցումը ստացողի հեռախոսահամարն ու հաստատել փոխանցումը:

Առաջարկվող ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Նոր ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ կատարելու և ստանալու համար հասանելի երկրների ցանկը ներկայացված է այստեղ:

Բանկի կողմից առաջարկվող դրամական փոխանցումների մյուս ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

-    Հեռախոսահամարով փոխանցումներ Սբերբանկից
-    Փոխանցումներ առանց հաշվի բացման
-    Փոխանցումներ բանկային հաշվով
-    Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով

Արագ փոխանցումների համակարգեր՝
-    Unistream
-    Moneygram
-    Ria Money Transfer
-    Xpress Money
-    Converse Transfer