Քաղաքականություն

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Գորիսի նախկին ոստիկանապետը

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Գորիսի նախկին ոստիկանապետը

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ով ժամանակին աշխատանքից ազատվել էր աղմկահարույց միջադեպերին մասնակցության պատճառով:  Մինչ ոստիկանապետ նշանակվելը, Ազիզյանն աշխատում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:  2016թ -ին՝ պաշտոնավարման ընթացքում Ազիզյանը մասնակցել է աղմկահարույց ծեծկռտուքի: Նախկին ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին:

Միջադեպից օրեր անց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն, իսկ մինչև դրա ավարտը ժամանակավորապես դադարեցվել էին Ազիզյանի լիազորությունները: Այժմ նախկինների կողմից հեռացվածները վերադառնում են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image