Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում

Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այս պահին կրկին կառավարության շենքի դիմաց են, նրանք երեկ չեն հանդիպել Փաշինյանի հետ, պահանջում են, որ այսօր հանդիպում կազմակերպվի։

Ծնողների խոսքով՝ միակ ելքը մնացել է կառավարության շենքի դիմաց հավաքվելը, այլապես մտավախություն կա, որ իրենց այդպես էլ հերթը չի հասնի։