Ես հիմա չեմ խոսում այն ​​իրավիճակների մասին, երբ հոգեկանն այլևս չի դիմանում․Ժաննա Բուտուլյան

Ես հիմա չեմ խոսում այն ​​իրավիճակների մասին, երբ հոգեկանն այլևս չի դիմանում․Ժաննա Բուտուլյան

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն առեղծվածային հրապարակում է կատարել Ինստագրամի իր էջի սթորի բաժնում և անհանգստացրել հետևորդներին։

«Ես հիմա չեմ խոսում այն ​​իրավիճակների մասին, երբ հոգեկանն այլևս չի դիմանում, և ինչ-որ բան իսկապես պետք է փոխել, բայց…

Մարդը միշտ անում է այն, ինչ իրականում ցանկանում է, իսկ այն խոսքերը, թե դու ես թույլ նրան տվել կամ քո պահվածքով դրդել ես դա անել, խղճուկ արդարացումներ են»,– մասնավորապես, գրել է դերասանուհին:

Հետևորդի հարցին, թե ինչ է պատահել՝ Ժաննան պատասխանել է՝ ոչինչ։

«Պարզապես մարդու վարքագծի տեսակները դիտարկելու և վերլուծելու սովորություն՝ մանիպուլյացիաներից խուսափելու և մաքուր միջավայր ստեղծելու ու այն պահպանելու համար»,– գրել է նա։