Պատրաստ են 9-րդ դասարանցիների քննության գնահատականները

Պատրաստ են 9-րդ դասարանցիների քննության գնահատականները

9֊րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։ Գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։

Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր' հունիսի 2֊ին կամ վաղը' հունիսի 3֊ին' իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

Գնահատման Թեստավորման Կենտրոն