Որտեղի՞ց այդքան գումար՝ Սրբազանին արատավորելու համար

Որտեղի՞ց այդքան գումար՝ Սրբազանին արատավորելու համար

Այնքան ակնհայտ ու նույն ձեռագրով է հարձակումը Բագրատ Սրբազանի վրա՝ այո, նկատի ունեմ հենց անձը, շարժման մասին էլ չեմ խոսում, որ ուզում եմ հիշեցնել 2018-ը, երբ նույն մարդը Սերժ էր մերժում։

Նոր- նոր ենք հասկանում, թե ինչքա՜ն գումարներ ծախսվեց՝ մարդկանց վարկաբեկելու, արատավորելու, թիրախավորելու ուղղությամբ։ Ինչքա՜ն ատելության խոսք հնչեց, ինչքա՜ն պառակտվեց մեր ժողովուրդը։ Ի՜նչ կորուստներ ունեցանք ու կանգնեցինք հայրենազրկման շեմին։ Այն ժամանակ չէիք պատկերացնում, մտքներովդ անգամ չէր անցնում, որ հարցնեիք՝ Փաշինյան Նիկոլ, քեզ որտեղի՞ց այդքան փող։ Դու մի հասարակ «հալածյալ լրագրող» , այդքան ռեսուրսները որտեղի՞ց ես ծախսում։ Մտքներովդ չէր անցնում, քանի որ հավատում էիք նրան։ Մերժեց Սերժին ու ի՞նչ։ Վիճակը բոլորդ տեսնում եք։ Դրսից թշնամին է ուտում երկիրը, ներսից մարդիկ են իրար ուտում։ Այսօր , հարցումների արդյունքներից ելնելով եմ ասում, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը զրոյացել է։

Մեր պետությունը, մեղմ ասած, արհավիրքի առաջ է։ Նորից սկսվել է նիկոլյան «էստի համեցեքները»՝ վարկանիշը փրկելու։ Վարկանիշի փրկության միակ զենքը մնացել է բեմադրված ներկայացումները և 2018-ի «Մերժիր Սերժին» օպերացիայի կրկնությունը։ Այսօր նույն մեթոդներով ու ձեռագրով «Մերժիր Սրբազանին է անում»։

Երևի նկատել եք՝ Սրբազանին վերաբերվող հոդվածների, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը վերաբերվող նյութերի տակ ֆեյքային ինչ հարձակումներ են գնում, ատելության ինչ թույն է ներարկվում։ Այդ ամբողջը գումար է։ Օգոստոսի երկուսին Անի Գրանդում հանդիպում կար Սրբազանի հետ, մոտավոր մի թիվ հրապարակվեց, որ իրեն, շարժումը վարկաբելելու համար մեկ ամսվա ընթացքում 50 միլոն դոլար է ներդրվել։ Հրապարակեց միայն Սրբազանին հայտնի տվյալները։ Արձանագրվեց նաև, որ ընդամենը 20 տոկոս էլ չեն կարողացել վնաս տալ։ Թեկուզ քսան տոկոս․ Պատկերացնու՞մ եք, թե մեր երկրի վրա կեղծ քարոզչությունը, ատելության խոսք տարածելը, շարժումը, մարդկանց վարկաբեկելը ինքան թանկ է նստում։ Արդյունքում՝ ազգն է պառակտվում, միասնությունը, միաբանությունն է խախտվում, որն ավելի կարևոր է, քան այն գումարները, որ շռայլում է, ջուրն է նետում։

2018-ին այդ հարցը չտվինք, չբարձրաձայնեցինք, որովհետև, նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը կարողանում էր խաբել, մարդկային ինչ որ զանգված հավատում էր նրան, այսօր, երբ էլ Փաշինյանի նկատմամբ ոչ մի հավատ չկա, կարող ենք հարցնել՝ Նիկոլ, քեզ որտեղի՞ց այդքան փող՝ Բագրատ Սրբազանին, շարժումը արատավորելու համար։ Իմիջայլոց, այս հարցը խնդրեց բարձրաձայնել Սրբազանը։ Դեռ չեմ անդրադառնում Ռուսաստանի դեմ հակաքարոզչության միջոցների մասին։ Արհավիրքի եզրին կանգնած, համատարած տնազուրկ, թշվառ, ունեզուրկ այս երկրում ի՞նչ ֆեյք մակաբույծների եք կերակրում։ Հանրությունը պարտավոր է իմանալ։ Թե դրսից ծրագիր են տվե, որ հանրության բարձրացրած ոչ մի հարցի չանդրադառնաս, ավելի ևս՝ չգրգռելու նրան, կամ անլուրջ պատասխաններով մի ողջ ժողովուրդ կերակրելու, ասեմ, որ դա վեց տարվա մեջ հնացել, հոտել է։ Վեց տարվա մեջ գոնե մի օր կարող ես ճիշտ, լուրջ խոսել։ Կարո՞ղ ես ծառի երկու տանձի քաղաքական բացահայտումներից իջնել ու երկրին հուզող հարցերի պատասխանը տալ։