Ռումբի ահազանգերը չեն տարբերվում կարուսելային իքս պահի ահազանգից

Ռումբի ահազանգերը չեն տարբերվում կարուսելային իքս պահի ահազանգից

Ոչ մեկիդ համար նորություն չի լինի, եթե ասեմ, որ խոսքը ուժ ունի։ Եթե դու որևէ չարագուշակ խոսք ես ուղարկում երկինք, այդ խոսքի պատասխանն իսկույն գալիս է։ Զուր չէ, որ վատ, չարագուշակ  խոսք ասող մարդու ասածը ժողովուրդը  համեմատում է ագռավի կռռոցի հետ։ Կառավարության նիստում, Փաշինյանի արտահայտած՝  «Իքս պահի մի աղետ ունենալու ենք» բառաԱՆ կապակցությունը մարդիկ չեն ընկալում որպես մտահոգ ղեկավարի խոսք, նրան ուղղված գրառումներից այդպես է հասկացվում, այլ  ընդունում են որպես նոր աղետի հրավեր։ Ղեկավար, որի աշխատած կամ չաշխատած չորս տարիներին միայն աղետ է եկել հայ ժողովրդի գլխին։

Գիտե՞ք սարսափելին որն է։ Որ նա հենց կարուսելներից սկսեց աղետի կանխագուշակումը։ Իսկ նրա ասած կամ արած ցանկացած խոսք, նշան, սիմվոլիկայից վերածվել է իրականության։ Ինչպիսի անվտանգություն էլ լինի, բնության մեջ բացառված չէ աղետը, բայց ոչ մի երկրի ղեկավար իրեն թույլ չի տա մանկական կարուսելային խաղերն համարյա ամբողջովին դնել հարցականի տակ․ «եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է։ Քանի՞ հոգի ոնց կտուժի, զոհ կլինի՞, թե՞ չի լինի, քանի՞ հոգի կլինի, հետո կասենք՝ էսքան տարի չէի՞նք տեսնում, որ էդ ամեն ինչը տեղի է ունենում»։

Ոչ թե պետք է, ինչպես միշտ, կառավարության նիստերին օդ արտաշնչել, այլ ռեալ բան պիտի ասել։ Եթե նման բան կա, դու պետք է նախապես աշխատես, աշխատանք տանես, այլ ոչ թե տասնակ հազարավոր երեխաների, ծնողների  խուճապի մեջ գցես, ահաբեկես։ Սա մտահոգություն չէ, այլ մարդկանց ահաբեկելու ձև, որովհետև այս չորս տարիների ընթացքում մի բնագավառ չկա, որ «քո մտահոգությամբ» առաջընթաց ապրած լինի․ կազմաքանվում են։ Մինչդեռ խոսում ես կարուսելների կարգավորման մասին։ Մանկական կարուսելների մասին արածդ կանխագուշակումը մի օր հիշեցվելու է, մի իքս պահի։ Ու դա պատահականությունների շղթայի մեջ չի տեղավորվելու, որովհետև այսօր արդեն բարձրաձայնվում է՝ գալիք «պատահականությունը» կանխելու համար։ Ասեմ, որ ռումբի տեղադրման ահազանգերն այնքան էլ չեն տարբերվում կարուսելային ահազանգի կանխագուշակումից։ Երկու դեպքն էլ մարդկանց ահաբեկելու հեռահար  գործիքներ են։