Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին

Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին

Ինչպես հայտնի է, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթական ավանդական ամենամյա ուղերձն է հղել Դաշնային Ժողովին։ Ուղերձի ընթացքում նախագահ Պուտինը անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հակամարտությունների լուծման թեմային, այդ համատեքստում կարեւորելով այն դերակատարությունը, որը ունեցավ Ռուսաստանը Ղարաբաղում կողմերի հաշտեցման գործում։

Նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը արդեն շատ բան արել է Սիրիայում հանուն իրավիճակի կայացման, Լիբիայում, հանուն քաղաքական երկխոսության հաստատման եւ նաեւ առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված հակամարտությունը դադարեցնելու գործում։