«Ba3» վարկանիշը բացառիկ չէ մեր երկրի ֆինանսական պատմության մեջ

«Ba3» վարկանիշը բացառիկ չէ մեր երկրի ֆինանսական պատմության մեջ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը ՝«B1»-ից դարձնելով «Ba3»: Սա գնահատելով որպես կարևոր իրադարձություն, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Անշուշտ, սա ողջունելի է երևույթը, քանի որ դրանով բարձր է գնահատվում մեր երկրի վարկունակությունը այս պահի դրությամբ: Այնումենայնիվ, «Ba3» վարկանիշը բացառիկ չէ մեր երկրի ֆինանսական պատմության մեջ, հիշեցնեմ, որ 2006 թվականի ունեցել ենք «Ba2» վարկանիշ, իսկ ոչ հեռավոր անցյալում 2015 թվականին դարձյալ գրանցել ենք նույն «Ba3»-ը :

Երկրի վարկունակությունը շատ արագ է փոփոխվում, վստահաբար կարելի է կանխատեսել, որ այս տարվա վերջ և մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է, ինչի արդյունքում կրկին կվերանայվի մեր Մուդիզի վարկանիշը:

Սուրեն Պարսյան,
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու