Պահանջում է դուրս բերել ռուսական զորքերն իր երկրի տարածքից

Պահանջում է դուրս բերել ռուսական զորքերն իր երկրի տարածքից

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ՄԱԿ ամբիոնից պահանջել է, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերեն Դնեստր գետի ձախ ափից ամբողջապես։ Այս մասին հայտնում է «Մոլդպրես» լրատվական գործակալությունը։ ՄԱԿ 77-րդ Գլխավոր վեհաժողովին ունեցած իր ելույթումն Մայա Սանդուն կոչ է արել հարգել Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա ընդգծել է, որ ռուսական զորքերի անօրինական ներկայությունը մերձդնեստրյան տարածքներում խախտում է երկրի չեզոքությունն ու անվտանգության ռիսկեր ստեղծում Մոլդովայի համար։ Նա նաեւ դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները։