Պարոն վարչապետ, իմ կարծիքով՝ իրենց հիշատակած Նիկոլը Դուք եք․ քաղաքացին դիմում է վարչապետին

Պարոն վարչապետ, իմ կարծիքով՝ իրենց հիշատակած Նիկոլը Դուք եք․ քաղաքացին դիմում է վարչապետին

Գյումրի քաղաքի բնակիչ Արտյոմ Խաչատրյանը դիմում-բողոք է ներկայացնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ այդկերպ փորձելով լուծում տալ իր խնդրին։ Քաղաքացին Hraparak.am-ին է տրամադրել դիմում-բողոքը, որտեղ, ինչպես ինքն է պատմում, ներկայացրել է խնդիրը, թե ինչպես անցյալ տարի մարզային եւ քաղաքային իշխանությունների եւ ոստիկանության «օպերացիայի» արդյունքում իր ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում։

Ըստ բնակչի՝ իր տան շինարարական աշխատանքները կատարելիս, իրեն մեղադրել են, թե վնասել եւ օգտագործել է անթույլատրելի կոմունիկացին խողովակներ, մինչդեռ դրանք համաձայնեցված են եղել բոլոր գերատեսչությունների հետ։ Երբ հակառակն է եղել՝ ինքն է բողոք ներկայացրել՝ պնդելով, որ մաքրման կայանը կապել են իր շենքի հետ, ինչը շենքի հիմքի փլուզման եւ  համաճարակի բռնկման պատճառ է, իր դեմ քրեական գործ են հարուցել, որը մինչ օրս քննվում է։ Մինչդեռ Արտյոմ Խաչատրյանն ինքն է պահանջում ջրից անալիզ անել, համոզվել, թե ինչ վնասակար է այն, հատկապես որ այդ ջուրը գյուղացիներն օգտագործում են նաև ոռոգման նպատակով։ Ավելին՝ իրեն համոզում են՝ չբողոքել, որպեսզի այս լարված  իրավիճակում գյուղացին Նիկոլի դեմ բունտ չանի, քանի որ Ղարիբջանյան գյուղի ոռոգման ջրի խողովակներն իր շենքի տակ են գտնվում։

«Պարոն վարչապետ, իմ կարծիքով իրենց հիշատակած Նիկոլը դուք եք, եւ ես ստիպված, որ այս լարված իրավիճակում  գյուղացին բունտ չանի ձեր դեմ,պետք է լռեմ, սպասեմ ու տեսնեմ, թե ինչպես է փլվում իմ կառուցած տունը», -ընդգծում է քաղաքացին՝ հուսալով, որ իր այդ խնդրանքը բարձրաստիճան մարմինների ուշադրությանը կարժանանա։