«Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան»․ հայ երկրպագուները գունավոր ծխեր օգտագործեցին

«Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան»․ հայ երկրպագուները գունավոր ծխեր օգտագործեցին

EURO-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Թուրքիայի ընտրանու հետ: Երկու ժամից քիչ ժամանակ է մնացել հանդիպման մեկնարկին։ Գրել էինք, որ բազմահազարանոց երթ է մեկնարկել դեպի ստադիոն, երկրպագուներից շատերն արդեն մարզադաշտում են։ Երկրպագուները տարբեր գրություններով պաստառներ են պարզել հանդիպման մեկնարկից առաջ։

«Մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան։ Հայաստան, հուպ տուր»,- երգում են Հայաստանի հավաքականի երկրպագուները։

Երթին երկրպագուները նաև գունավոր ծխեր սկսեցին օգտագործել՝ ստեղծելով իսկական ֆուտբոլային մթնոլորտ։