Քաղաքականություն

ՀՀ իշխանությունը տիրաժավորում է հայ ժողովրդի թշնամիների թեզերը

ՀՀ իշխանությունը տիրաժավորում է հայ ժողովրդի թշնամիների թեզերը

Հենց հիմա Հայաստանի խորհրդարանի պատերի ներսում տեղի է ունենում թուրքամետ հակահայկական խայտառակություն։ 

Այսպես, Նիկոլ Փաշինյանը  ակնարկեց, որ Արցախյան շարժումը, ըստ էության, խոչընդոտ էր Հայոց պետականության կայացման համար։

Եվ այստեղ առաջանում է հետևյալ հարցը. Եթե սա Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքական համոզմունքն, ապա ինչո՞ւ է այն ամբողջությամբ համընկնում թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական դիրքորոշման հետ, որի վերջնական նպատակը ոչ միայն Արցախի օկուպացիան է, այլև Հայաստանի ապամոնտաժումը:
Ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս հայկական իշխանությունը՝ տիրաժավորելով հայ ժողովրդի թշնամիների` բացարձակապես անընդունելի և հակապետական թեզերը։ 

Արդյո՞ք 44-օրյա պատերազմը և թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից Արցախի հետագա էթնիկ զտումն ու օկուպացիայի արդյունքներն ընդունելի են Հայաստանի իշխանությունների համար` այն ակնարկների լույսի ներքո, թե «Արցախյան շարժումը խոչընդոտ է հանդիսացել Հայոց պետականության կայացման համար»:

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image