Գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել
Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը,կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ այս փոխկապակցված աշխատանքն է փրկում կյանքեր։
Միաժամանակ, շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը, որի ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։Մնացեք միշտ ամուր և հիշեք՝ այս բարդ ու դժվարին ոլորտն առանց Ձեզ լիարժեք չի լինի։
Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյան
Կարծիքներ