Լոնդոնը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Լոնդոնը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական բախումների առնչությամբ եւ կողմերին կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։

«Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է ավելացնել լարվածությունը»,- ասված է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Միաժամանակ նաեւ հաղորդագրությունում նշվում է, որ Լոնդոնը ափսոսանք է հայտնում երկու կողմից զոհված զինվորականների առնչությամբ։ Բրիտանացի դիվանագետները կարծում են, որ Երեւանն ու Բաքուն պետք է անհապաղ վերադառնան խաղաղ երկխոսությանը։