Արդյոք Ադրբեջանը անդամակցելու է ԵԱՏՄ-ին, պարզաբանում է Ադրբեջանում ռուսական դեսպանը

Արդյոք Ադրբեջանը անդամակցելու է ԵԱՏՄ-ին, պարզաբանում է Ադրբեջանում ռուսական դեսպանը

Յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է այս կամ այն կազմակերպությանն անդամակցությունը եւ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցությունը նույն տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարիկովը՝ 2021 թվականի ամփոփիչ ասուլիսում։

«Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ինտեգրացիան տնտեսական առումով օգուտներ տալիս է։ ԵԱՏՄ անդամ պետությունների համախառն ՀՆԱ-ն աճել է ավելի քան 4 տոկոսով, արտահանումը դեպի արտաքին շուկաներ՝ 41 տոկոսով, փոխադարձ առեւտուրն էլ աճել է 30 տոկոսով»,- ասել է դեսպան Բոչարիկովը, հավելելով, որ այժմ ԵԱՏՄ անդամ պետություններն արդեն ունեն թվային տեխնոլոգիաների ներդրման, փոքր ու միջին բիզնեսի աջակցության փորձ։ Դեսպանը նաեւ ասել է, որ մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ հանդեպ։