Ուզում եմ սառը ջուր լցնեմ ձեր ոգևորության վրա

Ուզում եմ սառը ջուր լցնեմ ձեր ոգևորության վրա

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկումներն աշխույժ ընթացք ստացան, երբ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կասկածի տակ դրեց հայտարարված տնտեսական աճի ցուցանիշները։

«Երբ ասում եք, որ այսպիսի տնտեսական աճ կա, պետք է հասկանալ՝ որքանով է դա իրական։ Այդ աճի մի մասը կարող է պարզապես պատրանք լինել»,- նշեց Աղազարյանը:

«Ուզում եմ սառը ջուր լցնեմ ձեր ոգևորության վրա»,- ասաց նա ՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

Պատգամավորը շեշտեց, որ եթե հարկերի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը չի պահպանվել առնվազն նախորդ տարվա մակարդակով, ապա տնտեսական աճի մասին հայտարարություններն իրականության հետ կապ չունեն։

Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը պնդեց, որ 5,9%-ի ՀՆԱ-ի աճը փաստ է՝ հավելելով. «Ցավում եմ, որ անգամ տարրական գիտելիքներ չունեք»։