Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով։
Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։
Ըստ կայքի՝ Դիանա Գասպարյանը իր հետ փոխկապակցված անձ՝ Ռուզաննա Ասատրյանի (սկեսուր) 100 տոկոս բաժնեմասնակցությամբ «Նարե պլյուս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վերաբերյալ կատարել է գործողություն, որը հանգեցրել է շահերի բախման իրավիճակի առաջացման, մինչդեռ որպես համայնքային պաշտոն զբաղեցնող անձ, այդ մասին սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով առերեւույթ խախտում։
Կարծիքներ