Չեմ կասկածում, որ Ուկրաինան կհաղթի․ Սաակաշվիլի

Չեմ կասկածում, որ Ուկրաինան կհաղթի․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն տանջում է Ուկրաինայում գտնվելու և այն պաշտպանելու անկարողությունը։

«Հարգելի Ուկրաինա,
Այս երկու տարիների ընթացքում ինձ ամենաշատը տանջել է այն, որ ես Ուկրաինայում չեմ և զրկված եմ ձեզ կողք կողքի պաշտպանելու իմ սիրելի հերոս պաշտպանների հետ, որոնցով ես հպարտ եմ և շատ եմ կարոտում։
Մաղթում եմ արագ, արժանի հաղթանակ, որում ոչ մի րոպե չեմ կասկածում»,- ասված է գրառման մեջ։