Կրեմլում արձանագրել են՝ համավարակի պայմաններում մարդկանց հոռետեսությունն ավելացել է

Կրեմլում արձանագրել են՝ համավարակի պայմաններում մարդկանց հոռետեսությունն ավելացել է

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համավարակի պայմաններում մարդկանց հոռետեսությունն ու անհանգստությունն ավելացել է։ Պեսկովը հավելել է, որ ամբողջ աշխարհում է շարունակում մոլեգնել կորոնավիրուսը եւ նկատել, որ Ռուսաստանում շարունակվում են կետային միջոցառումները՝ ռեգիոններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում․ որոնք դրական արդյունքներ են տալիս։

Նա նաեւ ասել է, որ ռեգիոններից ամեն մեկում կորոնավիրուսի տարածման միտումները տարբեր են, որոշներում դինամիկան վերընթաց է, որոշներում՝ արդեն անկում է ապրում։