Բուսեյնա Շաաբանը մեղադրել է Թուրքիային՝ Ղարաբաղյան հակամարտության թեժացումը հրահրելու մեջ

Բուսեյնա Շաաբանը մեղադրել է Թուրքիային՝ Ղարաբաղյան հակամարտության թեժացումը հրահրելու մեջ

Թուրքիան հրահրում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության թեժացումը, ձգտելով ուժեղացնել իր ռեգիոնալ եւ միջազգային ազդեցությունը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։ «Այժմ մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում, որ Թուրքիան է իրականում հրահրում հակամարտության թեժացումը, իսկ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք աջակցում են այս ամենի մեջ Ադրբեջանին»,- ասել է Սիրիայի նախագահի խորհրդականը։