Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի մոտ

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի մոտ

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։

Ծնողները համապատասխան մարմիններից հստակ տեղեկություն են պահանջում, թե որտեղ են իրենց երեխաները, ինչու մինչև այս պահը որևէ լուր նրանց չի փոխանցվել իրենց որդիների վերաբերյալ։