ՀՀ տարածքում հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ. ՏԿԵ

ՀՀ տարածքում հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ. ՏԿԵ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարությունից տեղեկացնում են, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

Նախարարությունից հայցում են սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ։