ՀՀ-ում Ադրբեջանից շա՞տ են վաստակում․ միջազգային վարկանիշ 

ՀՀ-ում Ադրբեջանից շա՞տ են վաստակում․ միջազգային վարկանիշ 

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) պարբերաբար կազմում և հրապարակում է վարկանիշներ, որոնցում երկրները դասակարգվում են ըստ միջին աշխատավարձի։ Որքան բարձր է մարդու միջին եկամուտը մեկ ամսվա ընթացքում, այնքան բարձր է վարկանիշի գիծը։

Իրավիճակն ուսումնասիրվում է աշխարհի ավելի քան 70 երկրներում, որոնք ունեն ուժեղ և կայուն կամ հաջողությամբ զարգացող տնտեսություններ։ 

Ներկայացվող գումարներն արտացոլցված են ԱՄՆ դոլարով: Ըստ 2023-ի ընթացիկ տվյալների, Հայաստանը 87 երկրների ցանկում 74-րդն է․ ըստ այդմ, ամսական միջին աշխատավարձի չափը մեր երկրում գնահատվել է 378 ԱՄՆ դոլար (տարեկան, համապատասխանաբար, 4536 ԱՄՆ դոլար)։

Հայաստանին անմիջապես հաջորդում է Ադրբեջանը (75-րդ տեղ), որտեղ ամսական միջին աշխատավարձը նշված է 346 ԱՄՆ դոլար։

Ցանկում մեր հարևան Վրաստանը 69-րդն է՝ ամսական միջին աշխատավարձի 458 ԱՄՆ դոլար ցուցանիշով։
ԱՄԿ-ի մյուս ցուցանիշներին կարող եք ծանոթանալ՝ հղումով: