Սխալ պատասխանի համար Չինաստանում ուսուցիչը աշակերտին ծեծելով մահվան դուռն է հասցրել

Սխալ պատասխանի համար Չինաստանում ուսուցիչը աշակերտին ծեծելով մահվան դուռն է հասցրել

Չինաստանի Սիչուան նահանգում ուսուցիչը տրված առաջադրանքին սխալ պատասխանի համար աշակերտին դաժան ծեծի է ենթարկել՝ հասցնելով մահվան դուռը։ Այս մասին գրում է Oriental Daily պարբերականը։ Ըստ հրապարակման, սեպտեմբերի 10-ին Չինաստանում նշվում է Ուսուցչի օրը։ Աղջնակը ծաղիկներով դպրոց է եկել, որպեսզի շնորհավորի իր ուսուցիչներին։ Դասի ժամանակ սակայն, նա չի կարողացել ճիշտ պատասխանել ուսուցչի տված առաջադրանքներին, ինչն էլ զայրացրել է ուսուցչին եւ նա սկսել է ծեծել երեխային։ Երեք ժամ անց էլ, ուսուցիչը զանգել է երեխայի տատիկին եւ խնդրել, որ գա եւ տուն տանի աղջնակին, քանի որ վերջինս հիվանդ տեսք ունի։ Երբ տատիկը եկել է դպրոց, տեսել է, որ երեխան համարյա անգիտակից վիճակում է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ Տատիկը ոստիկաններին պատմել է, որ այդ ուսուցչից իր թոռուհին շատ է վախեցել, քանի որ վերջինս հաճախ է դիմում ֆիզիկական պատժին։