Իլոն Մասկը ռեկորդ է սահմանել
Աշխարհի ամենահարուստ մարդն հանդիսացող Իլոն Մասկը դարձել է մարդկության պատմության մեջ առաջինը, ում ունեցվածքը գերազանցել է 400 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։
Համաձայն հրապարակման, Մասկի ունեցվածքի աճին նպաստել է հատկապես SpaceX-ի բաժնետոմսերի ինսայդերական վաճառքը, որը Մասկի զուտ կապիտալն ավելացրել է 50 միլիարդ դոլարով։ Ներկայումս նրա ունեցվածքը գնահատվում է 439,2 միլիարդ դոլար։
Կարծիքներ