Գլխավորը մեկնարկային հաղթանակներն են․ Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի հաջողությունների մասին

Գլխավորը մեկնարկային հաղթանակներն են․ Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի հաջողությունների մասին

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ զբաղեցնում է ղազախական «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնը, հարցազրույց է տվել ղազախական մարզական լրատվամիջոցներին, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի հավաքականի գրանցած վերջին հաջողությունների մասին։

«Մեկնարկն իհարկե շատ կարևոր է, կարելի է ասել՝ գլխավորը մեկնարկային հաղթանակներն են, դրանք վստահություն են հաղորդում թիմին: Հոգեբանությունը շատ կարևոր է ֆուտբոլում, այժմ բոլորը սովորել են խաղալ, բայց Հայաստանի հավաքականը ձեռք է բերել հենց այս վստահությունը:

Ի դեպ, ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ազգային հավաքականին, մեր երկրպագուներին երկար սպասված հաղթանակների կապակցությամբ, հուսով եմ, որ այն երկար կտևի, տղաները պիտի շարունակեն աշխատել»,- ասել Մինասյանը տված վերջին հարցազրույցի ժամանակ։