Առանց հետաքրքիր միջադեպերի՝ գործը գլուխ չի գալիս

Առանց հետաքրքիր միջադեպերի՝ գործը գլուխ չի գալիս

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Լևոն Սարդարյանը գրել է.

«Մայրաքաղաքում ամանորյա տոնական լուսավորության աշխատանքները շարունակվում են ու առանց հետաքրքիր միջադեպերի, բնականաբար, գործը գլուխ չի գալիս։ Օրինակ՝ երեկ գիշերն ուժեղ քամին Կիևյան կամուրջի վրայից պոկել էր դեկորներից մեկը՝ աստղիկը, ու քշել ահագին հեռու։ Քաղաքացիներից մեկն էս փախստակին գտել էր, ուրախացել էր, որ գտել ա ու հետո էլ մեզ էր ուրախացրել, քանի որ աստղիկը տ արել էր Արաբկիրի  վարչական շրջան՝ վստահ, որ ՎՇ-ն կփոխանցի Սինեմարտին։

Մեկ այլ քաղաքացի Հյուսիսային պողոտայում անցկացված լուսավորությամբ հիացել էր, հետո ֆիքսել էր, որ փողոցում էդ պահին միայնակ ա ու լուսավորությունը հոսանքով ապահովող կաբելի բավական մեծ կտոր  կ տրել ու սուսուփուս տարել էր տուն՝ երևի հույսով, որ տանն էլ էդքան սիրուն կլինի։

 Ոստիկանությունը քաղաքացու գեղագիտական մղումները չգնահատեց՝ ցավոք))):