Իմքայլական օգնականները Ծառուկյանին 48 ժամ են տվել

Իմքայլական օգնականները Ծառուկյանին 48 ժամ են տվել

Երեկվանից իմքայլականները իրենց ֆեյսբուքյան էջերում ֆլեշմոբ են սկսել՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հրավիրելով բանավեճի։ Նրանք դա անում են՝ ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն գրառմանը, որով նա Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր ուղիղ եթեր՝ բանավեճի։ Վերջում Գևորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին 48 ժամ է տվել իր հրավերին արձագանքելու համար։

Հիմա էլ իմքայլականներն են որոշել նույն ոճով, ինչպես գրել է Պետրոսյանը, Ծառուկյանին հրավիրել բանավեճի «Կենտրոն TV-ի կամ Առինջի ռադիոկայանի եթեր»՝ նրան տալով 48 ժամ ժամանակ։ Ուշագրավ է, որ եթե ԲՀԿ-ի դեպքում պատգամավորն է հրավերով դիմել վարչապետին, ապա հակառակ ճամբարից պլանկան իջեցրել են օգնականների մակադրակի։ Մասնավորապես, Ծառուկյանին իրենց ֆեյսբուքյան էջերով բանավեճի են հրավիրում «Իմ քայլի» պատգամավորների օգնականները՝ իրենց մտածած շաբլոն տեքստը ակտիվորեն տարածելով։ Հետաքրքիր է՝ ինչ զգացողություն կունենան, եթե Գագիկ Ծառուկյանն իսկապես ընդունի այս կամ այն իմքայլական պատգամավորի օգնականի հրավերն ու գնա կանգնի նրանց դիմաց։