Իրանի ընտրությունները լուսաբանում են ավելի քան 350 օտարերկրյա լրագրողներ
Ավելի քան 350 լրագրողներ և լրատվական գործակալներ 160 լրատվամիջոցներից և աշխարհի 20 երկրներից անդրադարձել են Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ և Իրանի բանիմացների խորհրդի 6-րդ ընտրությունները, որոնք տեղի են ունենում այսօր։
Այդ մասին տեղեկացնում է IRNA լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատի համար պայքարում են նաև 7 իրանահայ թեկնածուներ։
Իրանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ընտրությունների այս շրջանում 61 մլն 172 հազար 298 մարդ հնարավորություն ունի մասնակցելու:
31 մարզերում նախատեսվել են շուրջ 59 հազար ընտրատեղամասեր, որոնցից 15 հազար քվեատուփեր շարժական են։
Ընտրությունների այս շրջանն անցկացվում են Իրանի Իսլամական խորհրդարանի 290 և բանիմացների խորհրդի 88 անդամների ընտրելու համար։
Կարծիքներ