Լույսերի մեջ մնաս, իմ մանկություն

Լույսերի մեջ մնաս, իմ մանկություն

Երեկ Երասի հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր զինծառայող Արշակ Սարգսյանը։

Արշակը Ագարակից էր, անցած ամռանն էր զորակոչվել բանակ։

Նրա լուսանկարը տարածվել է համացանցում։  

Զոհված զինծառայողի ընկերներից մեկը հրապարակել է նրա լուսանկարը եւ գրառում կատարել.

«Փոխվեց ամեն ինչ.
Քաղաքս նորից ծանրացավ,
Երկինքը ամպոտվեց ու կյանքը նորից կանգ առավ։
Նորից թանաքոտվեց մանկությունս,
Նորից ակնթարթներ,որոնք վերապրելը 
սարսափ ֆիլմի նմանվեց։
Ու նորից ընկեր,ով գնաց երկինքը իր լույսով զարդարելու։
Կրկին սառած հայացքներ ու…
Ու լուսաշող ժպիտ,որ քարացրեց մեզ…
Տուն,որ մնաց անսեր…
Ու ընկեր,ով լքեց մեզ…
Ու Զինվոր,ով շտապեց միանալ ընկերներին՝ թողնելով մորը,կյանք ու կրկին մեզ…

Լույսերի մեջ մնաս,իմ մանկություն»։