BBC հրապարակման առթիվ հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին․ Ռուբեն Մելիքյան

BBC հրապարակման առթիվ հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ  նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրապարակավ ստանձնած մեր հանձնառությանը համապատասխան՝ այսօր «Իրավական ուղի» ՀԿ անունից ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում BBC-ի հայտնի հրապարակման, ինչպես նաև դրան հաջորդած՝ հայտնի ցուցմունքի ամբողջական հրապարակման առնչությամբ»։