Մատնի՞չ, թե՞ ընկերուհի. Դուրովի ուղեկից Յուլյան վերջապես կապի է դուրս եկել
Ձեռնարկատեր և Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ուղեկիցը՝ Յուլյա Վավիլովան, Ֆրանսիայում գործարարի ձերբակալությունից հետո առաջին անգամ հանրային գրառում է արել։ Նա իր գրառումը հրապարակել է Instagram-ի իր էջում.
«Սիրելի ընկերներ: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ ամեն ինչ լավ է»,- գրել է Վավիլովան։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և նշել հանրային տարածքում կեղծ տեղեկատվության առկայությունը, որի մասին նա նախատեսում է խոսել ավելի ուշ։
Վավիլովան նաև ներողություն է խնդրել, որ չի կարողացել ավելի վաղ կապ հաստատել։
Հիշեցնենք, որ ըստ մի շարք հրապարակումների՝ Վավիլովան հանդիսանում է իսրայելական «Մոսադ»-ի գործակալ և հենց նա է Թել Ավիվի հետ համագործակցելով Ֆրանսիայի իրավապահների ծուղակը գցել Դուրովին:
Բացի այդ, նա մշտապես ուղեկցել է Telegram-ի հիմնադրին տարբեր արտերկրյա գործողումների ժամանակ, հընթացս լուսանկարներ և գրառումներ հրապարակել, որոնց գեալոկացիայի շնորհիվ էլ Ֆրանսիայի անվտանգության ուժերը կարողացել են հետևել իրենց քաղաքացի Դուրովի տեղաշարժին:
Հայտնի է, որ Յուլյան իրեն համարում է գեյմեր, բլոգեր: Հենց նա է Դուրովին Բաքվից ուղեկցել Փարիզ, որտեղ էլ ձերբակալել են գործարարին: Յուլյային նույնպես հարցաքննել են, ապա բաց թողել:
Կարծիքներ