Վերջնական նպատակին հասնելու համար, կալանավորում է թշնամու դեմ պայքարող մարդուն

Վերջնական նպատակին հասնելու համար, կալանավորում է թշնամու դեմ պայքարող մարդուն

Նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պահեստազորի սպաների» շարժումը կրկին անգամ դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանտար, գնդապետ Աշոտ Մինասյանի /Աշոտ Երկաթ/ ձերբակալության կապակցությամբ։

Սյունիքը մեր դարավոր թշնամուն հանձնելու ազգադավ մտադրություններից չհրաժարվելով ամիսներ շարունակ անազատության մեջ է պահում Սյունիքի համայնքապետերին։ Իսկ հիմա իր վերջնական նպատակին հասնելու համար կալանավորում է թշնամու դեմ պայքարելու ունակ հերթական հայրենասեր մարդուն և քաղաքացուն, հրամանատար՝ Աշոտ Մինասյանին։

«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել, ինչպես Աշոտ Մինասյանին, այնպես էլ Սյունիքի համայնքապետերին և դադարեցնել քաղաքական հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ»։