ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի վաճառքը ԱՄԷ-ին եւ Սաուդյան Արաբիային

ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի վաճառքը ԱՄԷ-ին եւ Սաուդյան Արաբիային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ժամանակավոր արգելք է սահմանում Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին զենք եւ զինտեխնիկա վաճառքի հանդեպ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։

Համաձայն հրապարակման, Բայդենի վարչակազմում որոշել են վերանայել զենքի վաճառքի այն գործարքը, որը հավանության էր արժանացել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Հատկապես խոսքը վերաբերում է Էր-Ռիյադին բարձր ճշգրտության զենքի վաճառքի եւ ԱՄԷ-ին F-35 կործանիչներ վաճառելու գործարքներին։ Այլ մանրամասներ պարբերականի բարձրաստիճան աղբյուրները չեն հաղորդել։