«Խոստանում էին, թե Սաշիկի արագաչափերը վերանալու են, բայց իշխանություն ստանալով սկսեցին վրեժ լուծել նույն քաղաքացիներից»

«Խոստանում էին, թե Սաշիկի արագաչափերը վերանալու են, բայց իշխանություն ստանալով սկսեցին վրեժ լուծել նույն քաղաքացիներից»

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը առաջարկում է քաղաքի փոքր կենտրոնում «կարմիր գծերի» համար տարեկան 160 հազար դրամ վճար սահմանել, որպեսզի վարորդները ոչ թե իրենց մեքենայով, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոցով կամ քայլելով հասնեն իրենց ուզած վայր։ Քիչ առաջ  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը վերոնշյալի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ նշեց․

«Այստեղ քննարկում ենք հարց, որ 2024 թվականից  մեքենայով Երևան գալն արգելվում է քաղաքացիների համար, շարքային բոլոր քաղաքացիներիս համար, որոնք ի վիճակի չեն դառնալ տարեկան 160 հազար դրամի չափով դառնալ  տուգանքի մատերիալ։ Այս պոպուլիստական թիմը, որ գալիս էր ներքնաշորերով արագաչափերտը փակելով, Զիմզիմովին պրիվիտներ ուղարկելով, խոստանում էր, որ Սաշիկի արագաչափերը վերանալու են, ստանձնեց միանձյա իշխանություն ու սկսեց վրեժ լուծել քաղաքացիներից։
Իրականում, կարծում եմ, նախագծի նպատակը ոչ թե Երևանը մեքենաներից, այլ մարդկանցից բեռնաթափելն է»։