«Նորի՛ց ունեզրկել ունեզրկվածներին». օրենքի ուժ ստացած նախագիծ

Գալիք տարվա հունվարի 1-ից հայաստանցիները զգալիորեն ավելի շատ հարկ են վճարելու իրենց անշարժ գույքի համար։
Հարկային օրենսգրքում ՀՀ Ազգային ժողովի ընդունած փոփոխությունների համաձայն, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքա-հարկը, այլևս հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ օրվա շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։
Այս օրենքը ոչ թե հասարակության սոցիալապես էլիտար խավից «շքեղության հարկ» ապահովելու համար է, այլ առաջին հերթին հարվածելու է հասարակության սո-ցիալական սանդղակի ներքևում և միջին մասում գտնվող հարյուր հազարավոր մարդկանց։ ՀՀ Ազգային Ժողովի այս նոր օրենքի կիրառման արդյունքում, ինչպես ՀՀ իշխա-նություներն են խոստովանել (տե՛ս ՔՊ-ի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազար-յանի մեկնաբանությունը), տասնյակ հազարավոր քաղաքացիներ դատապարտված են լինելու վաճառել իրենց բնակարանները և տները:
Ըստ «Համահայկական Ազգային Համաձայնության» մասնագետների, նոր օրենքի կիրառման պարագայում հետևանքները լինելու են սարսափելի՝ տեղի է ունենալու հասարակության սոցիալական շերտերի հակամարտության առավել խորացում, քաղաքներում ձևավորվելու են հարուստների և աղքատների հստակ սահմանազատված թաղամասեր, և 30% աղքատ ու սոցիալապես խոցելի բնակչություն ունեցող երկրում «Անշարժ գույքի գույքահարկի մասին» օրենքի կիրառումը կդառնա մասսայական արտագաղթի նոր խթան։
«Անշարժ գույքի գույքահարկի մասին» ՀՀ Ազգային Ժողովի ապազգային նոր օրեն-քը չի բխում Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից և հակաիրավական է․
— օրվա շուկայական արժեքից գույքահարկի գանձումը խախտում է «ՕՐԵՆՔԸ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ՉՈՒՆԻ» սկզբունքը, քանի որ ըստ միջազգային ընդունված պրակտիկայի՝ «Անձի իրավիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն», իսկ այս օրենքի դեպքում՝ անձն իր ձեռք բերված գույքի համար հարկվում է ոչ թե գնման պահի շուկայական արժեքից, այլ շուկայական նոր արժեքից (Օրինակ՝ 25 տարի առաջ շուկայական արժեքով գնված բնակարանը 2021 թվականի շուկայական արժեքի գնահատմամբ օրվա՝ նոր արժեքից գույքահարկի վճարումը թե՛ հակաիրավակա՛ն, թե՛ անտրամաբանական է),
— այս նոր օրենքում անշարժ գույքի շուկայական արժեքի որոշումը թողնված է կա-ռավարության հայեցողությանը և չկան հստակ չափորոշիչներ։
Համահայկական Ազգային Համաձայնությունը հայտարարում է՝
«Անշարժ գույքի գույքահարկի մասին» ՀՀ Ազգային Ժողովի ապազգային նոր օրենքն ի հակադրություն ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ, իր էությամբ չի՛ տարբերվում 1990-ականներին սեփականաշնորհման անվան տակ ազգաբնակչության ունեզրկման գործընթացից ու կարող է վերնագրվել՝ «Նորի՛ց ունեզրկել ունեզրկվածներին» օրենքի ուժ ստացած նախագիծ։
ՀԱՀ մտավորականների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Արմին Բաբայան
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Աշոտյան
Կարծիքներ